ԱԺ երիտասարդ պատգամավորների հայտարարագրված ունեցվածքները, պարզվում է, այդքան էլ շատ չեն: Այդպես ներկայացրել են իրենք: Slaq.am-ը ներկայացնում է նրանցից մի քանիսի ունեցվածքը:
ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը «Անշարժ գույք» բաժնում չի գրառել որևէ բնակարան կամ հողամաս:
Որևէ գրառում չկա նաև «Շարժական գույք» բաժնում: «Թանկարժեք գույք» բաժնում հայտարարագրել է կահույք` 18 մլն 100 հազար դրամ արժողությամբ:
Տարեկան եկամուտը` 37 մլն 993 հազ. 400 դրամ և 10 հազ. դոլար, որից 993 հազարը՝ աշխատավարձ, մնացածը՝ նվիրատվություն:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 10 հազ. դոլար և 37 մլն դրամ:
|
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է շինություն Արմավիրի մարզում` 161.7 քմ մակերեսով և 0.22 հա հողամասով:
Ըստ հայտարարագրի` շարժական և թանկարժեք գույք, տարեկան եկամուտ, արժեթուղթ կամ այլ ներդրում չունի:
Չի ունեցել նաև դրամական միջոցներ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ:
|
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա («Mercedes C 220»):
Տարեկան եկամուտը` 3 մլն 97 հազ. 290 դրամ (պատգամավորի աշխատավարձ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ և 1800 ԱՄՆ դոլար:
Անշարժ և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
|
Աժ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 բնակարան Երևանում` 213.86 քմ ընդհանուր մակերեսով և 1 հողամաս Կոտայքի մարզում:
Տարեկան դրամական եկամուտը` 9 մլն 209 հազ. 591 դրամ (աշխատավարձ «Հանրային հեռուստաընկերությունից»):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 10 հազ. ԱՄՆ դոլար:
Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
|
Աժ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում` 94.7 քմ մակերեսով, և 1 հողամաս Կոտայքի մարզում:
Ունի 1 ավտոմեքենա`«Մերսեդես G 500»:
Հաշվետու տարվա եկամուտը` 3 մլն 824 հազ. 555 դրամ (3 մլն 422 հազ. 520 դրամը՝ պատգամավորի աշխատավարձ): Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 7 մլն ՀՀ դրամ:
Թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում չունի:
|
Նյութի աղբյուրը` slaq.am
Նյութի աղբյուր՝ Երիտասարդ պատգամավորների եղած-չեղածը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել